ՊՍԺ-ն պատրաստ է 2016 թվականին աստղաբաշխական գումար առաջարկել Նեյմարի համար
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատարստ է 2016 թվականի ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, հայտնում է «El Mundo Deportivo»-ն՝ հղում կատարելով «Le Parisien»-ին:
Ըստ աղբյուրի տեղեկության, փարիզյան ակումբը պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 190 միլիոն եվրո:
2016 թվականի ամռանն այդ առաջարկը կատարելու երկու պատճառ կա: Առաջին հերթին վերջանում է ՊՍԺ-ի գլխաավոր աստղ Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը և ակումբը ցանկանում է նոր «դեմք» ունենալ: Երկրորդ. մեկ տարուց վերջանալու է ֆինանսական ֆայր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ի կողմից Ֆրանսիայի չեմպիոնների վրա դրված ֆինանսական սահմանափակումը:
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 խաղի, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



