ՊՍԺ-ն պատրաստ է 2016 թվականին աստղաբաշխական գումար առաջարկել Նեյմարի համար
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատարստ է 2016 թվականի ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, հայտնում է «El Mundo Deportivo»-ն՝ հղում կատարելով «Le Parisien»-ին:
Ըստ աղբյուրի տեղեկության, փարիզյան ակումբը պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 190 միլիոն եվրո:
2016 թվականի ամռանն այդ առաջարկը կատարելու երկու պատճառ կա: Առաջին հերթին վերջանում է ՊՍԺ-ի գլխաավոր աստղ Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը և ակումբը ցանկանում է նոր «դեմք» ունենալ: Երկրորդ. մեկ տարուց վերջանալու է ֆինանսական ֆայր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ի կողմից Ֆրանսիայի չեմպիոնների վրա դրված ֆինանսական սահմանափակումը:
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 խաղի, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



