Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Սկսվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Լիխտենշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։

1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։

1988- ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել գիտության և մշակույթի ազգությամբ հայ և ադրբեջանցի գործիչների հետ, բացի դա, հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

2005-15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը:

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:

2012- Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։

2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքը այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։

2020-նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։

2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։

1279 -Մարգարիտա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները ջախջախել են Սուն կայսրությանը։

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:

1514 -Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։

1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։

1687 -վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող Ռենե-Ռոբեր Կավել յե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։

1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։

1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը՝ Դավիթ Լիվինգստոնը: 1831 -ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ Էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլար, որը այն ժամանակների համար հսկայական գումար էր։

1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1906 -գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ, Սևաստոպոլ յան ապստամբության կազմակերպիչներից մեկը՝ Պյոտր Շմիդտը։

1922 -Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր համարվող՝ Շուխովյան աշտարակի շինարարությունը։

1934 -Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։

1946 -Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մաս։

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:

1955 -Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:

2003 -ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։

2007 -Կեմերովոյի «Ուլ յանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026