Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Սկսվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Լիխտենշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։

1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։

1988- ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել գիտության և մշակույթի ազգությամբ հայ և ադրբեջանցի գործիչների հետ, բացի դա, հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

2005-15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը:

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:

2012- Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։

2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքը այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։

2020-նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։

2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։

1279 -Մարգարիտա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները ջախջախել են Սուն կայսրությանը։

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:

1514 -Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։

1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։

1687 -վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող Ռենե-Ռոբեր Կավել յե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։

1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։

1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը՝ Դավիթ Լիվինգստոնը: 1831 -ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ Էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլար, որը այն ժամանակների համար հսկայական գումար էր։

1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1906 -գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ, Սևաստոպոլ յան ապստամբության կազմակերպիչներից մեկը՝ Պյոտր Շմիդտը։

1922 -Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր համարվող՝ Շուխովյան աշտարակի շինարարությունը։

1934 -Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։

1946 -Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մաս։

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:

1955 -Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:

2003 -ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։

2007 -Կեմերովոյի «Ուլ յանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ Վարդևանյան