Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀԵՐՔՈՒՄ

ОБЩЕСТВО

 

Ի պատասխան past.am լրատվական կայքում 22.02.2022թ. «Աստղադիտարանի բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական բյուջեի հետ. «Փաստ» վերտառությամբ հրապարակման հայտնում ենք, որ հեղինակը տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, կատարում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, որոնք արատավորում են Աստղադիտարանի համբավը և դրա ղեկավարության պատիվը և արժանապատվությունը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Աստղադիտարան) բյուջեի կատարման նկատմամբ իրականացվում է օրենսդրությամբ սահմանված վերահսկողություն, որի արդյունքում բյուջեի միջոցները կամայական և ոչ նպատակային կերպով ծախսելու փաստեր երբեք չեն արձանագրվել:

Աստղադիտարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առաջատար գիտական հիմնարկներից մեկը, որի հեղինակությունը միջազգային ասպարեզում տարեց տարի միայն ամրապնդվում է: Աստղադիտարանում իրականացվում են բազմաթիվ գիտական նպատակային և բովանդակային աշխատանքներ, մասնավորապես, ՀՀ ԳԿ առաջատար հետազտությունների 2 և թեմատիկ 1 նախագիծ։ Աստղադիտարանի 35 գիտաշխատողներից 12-ն ընդգրկված են ԳԿ առաջատար հետազոտությունների նախագծերում, ՀՀ միջինից մոտ 4 անգամ ավելի։ Մեկ այլ ցուցանիշ․ 2000-2021թթ․ տրվել է մոտ 550 ANSEF դրամաշնորհ, որից 45-ը՝ Աստղադիտարանին, այսինքն միջինից 8 անգամ ավելի բարձր։ Ամեն տարի գիտական արդյունավետությամբ Աստղադիտարանը մտնում է ՀՀ ինստիտուտների առաջին եռյակի մեջ։ Մեկ գիտաշխատողին բաժին ընկնող գիտական հրապարակումներով Աստղադիտարանը նույնպես ՀՀ գիտական ինստիտուտների մեջ առաջիններից մեկն է։

Աստղադիտարանի բազմածավալ գործունեության ծանոթանալ ցանկացող ընթերցողների համար բերում ենք մի քանի հղումներ․

Հրապարակման մեջ խոսք է գնում այն մասին, որ Աստղադիտարանում իբր տեղի են ունենում խախտումներ, որոնք բացահայտվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ստուգումների ընթացքում: Հակիրճ անդրադառնանք յուրաքանչյուր «մեղադրանքին»:

Նախ, այն փաստը, որ Աստղադիտարանը կատարել է պայմանագրային իր պարտականությունները, սակայն պայմանագրի մյուս կողմը ուշացրել է վճարումները, որևէ կերպ չեն կարող գնահատվել որպես Աստղադիտարանի չարաշահում: Պետք է նաև նշել, որ Աստղադիտարանի գործընկեր «Ռոսկոսմոսը» հեղինակի կողմից նշված պայմանագրով բոլոր վճարումներն արդեն կատարել է:

Ինչ վերաբերում է Աստղադիտարանի տարածքում գործող հյուրատան աշխատանքներին, ապա նշենք, որ դրա գործունեությունը կանոնակարգվում է Աստղադիտարանի ներքին իրավական ակտերով, որոնց խախտման փաստ առկա չէ: Նշենք նաև, որ այն ժամանակահատվածում, երբ Աստղադիտարանը պետք է ունենար հսկիչ դրամարկղային մեքենա, դրա առկայությունն ապահովվել է և Աստղադիտարանը պատշաճ կատարել է բոլոր հարկային պարտավորությունները:

Նշենք, որ ստուգում իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարությանը մանրամասն ներկայացվել են բացատրություններ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնցից բխում է, որ Աստղադիտարանը աշխատում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ: Հետևաբար՝ պետք չէ կասկածի տակ դնել պետական մարմինների գործունեությունը և առավել ևս պետք չէ ենթադրությունների մակարդակով սխալ հետևություններ անել: 

Աստղադիտարանի ղեկավարությունը միշտ բաց է եղել լրագրողների և հանրության հետ շփումների մեջ և պատրաստակամ է հանրային հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի վերաբերյալ տալ պարզաբանումներ:

Վերջում հորդորում ենք past.am կայքի խմբագրությանը և նյութի հեղինակին հետայսու ձեռնպահ մնալ Աստղադիտարանի և դրա ղեկավարության հասցեին իրականությանը չհամապատասխանող և ենթադրությունների վրա հիմնված ու չստուգված տեղեկություններ տարածելուց: Հրապարակման հեղինակը զրպարտում է թե՛ Աստղադիտարանը, թե՛ դրա ղեկավարությանը և թե՛ այն գիտնականներին, որոնք մեծ նվիրումով աշխատում են ի նպաստ հայ գիտությանը։

ՀՀ ԳԱԱ «Վ. Համբարձումյանի անվան 

Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ի

տնօրեն՝ Արեգ Միքայելյան

 

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026