ՌԴ-ն Դոնեցկի և Լուգանսկի երկնքում ոչ թռիչքային գոտի է սահմանել. աղբյուր
МЕЖДУНАРОДНОЕԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վրա ստեղծվել է ոչ թռիչքային գոտի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմական տեսակետից, եթե կան հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր, ապա դրանք փոխանցելու կարիք չունենք, բավական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը վերահսկի երկինքը... գիտեք, ասում են մեր հանրապետությունների վրա ոչ թռիչքային գոտու «հովանոց» կամ «գմբեթ»...»,- ուրբաթ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բասուրինը։
Հեռուստաալիքի հարցին, թե արդյո՞ք ոչ թռիչքային գոտու «հովանոցն» արդեն տեղակայվել է, Բասուրինը դրական է պատասխանել. «Այո, ես այդպես եմ կարծում»։
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



