ՌԴ-ն Դոնեցկի և Լուգանսկի երկնքում ոչ թռիչքային գոտի է սահմանել. աղբյուր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վրա ստեղծվել է ոչ թռիչքային գոտի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմական տեսակետից, եթե կան հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր, ապա դրանք փոխանցելու կարիք չունենք, բավական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը վերահսկի երկինքը... գիտեք, ասում են մեր հանրապետությունների վրա ոչ թռիչքային գոտու «հովանոց» կամ «գմբեթ»...»,- ուրբաթ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բասուրինը։
Հեռուստաալիքի հարցին, թե արդյո՞ք ոչ թռիչքային գոտու «հովանոցն» արդեն տեղակայվել է, Բասուրինը դրական է պատասխանել. «Այո, ես այդպես եմ կարծում»։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



