Ծառայակիցները սուր վիճել են, ապա մեկը ծանր վիրավորում է հասցրել մյուսին ու ինքնասպան եղել
ОБЩЕСТВО168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում այսօր ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմանում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002 թ․) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



