Ծառայակիցները սուր վիճել են, ապա մեկը ծանր վիրավորում է հասցրել մյուսին ու ինքնասպան եղել
SOCIETY168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում այսօր ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմանում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002 թ․) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
5
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School



