Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Տեխնիկական մասնագետների ներգրավման 4 կարևոր կանխատեսում ըստ Forbes ամսագրի

ОБЩЕСТВО

Վերջերս հեղինակավոր Forbes ամսագրում լույս է տեսել հայկական CodeSignal ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի  հոդվածը՝ տեխնիկական մասնագետների ներգրավման 4 հիմնական միտումների վերաբերյալ, որոնք արդիական են լինելու 2022 թվականին։ 

Նախորդ տարվա ընթացքում, որպես 2020 թվականի անկայունության բնական արդյունք, աշխատանքի ընդունման ոլորտը շրջադարձային փոփոխությունների ենթարկվեց։ Թեև տեխնոլոգիական կազմակերպությունները առավել պատրաստ էին մուտք գործելու հեռահար աշխատանքի աշխարհ, «Great Resignation» որակված շրջանը նրանց ևս ուժգին հարված հասցրեց։ Տվյալները փաստում են, որ 2021 թվականին տեխնոլոգիական ոլորտում  գրանցվել է մասնագետների կողմից գործատուի հետ պայմանագրերի միակողմանի դադարեցման թվի ամենամեծ աճը՝ բոլոր մյուս ոլորտների համեմատ։  Փորձառու մասնագետների բարձր պահանջարկով պայմանավորված՝ բիզնեսները, չունենալով աշխատանքի ընդունման արդյունավետ ռազմավարություններ, կանգնեցին որակյալ ինժեներական թիմերի ձևավորման և պահպանման խնդիրների առաջ։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացում է ունենալու տեխնիկական մասնագետների ներգրավումը  2022 թվականին՝ նոր միջավայրի պահանջներին համապատասխան։ Ահա չորս կանխատեսում, որոնք հիմնված են CodeSignal ընկերության հիմնադիր Տիգրան Սլոյանի ձեռք բերած հարուստ փորձի վրա։ Այս միտումներից պետք է տեղյակ լինեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտի բիզնես առաջնորդները, որպեսզի կարողանան դիմակայել լավագույն կադրերի ներգրավման մրցավազքի մարտահրավերներին։

  • Կգրանցվի միջազգային կադրերի ներգրավման պայթյուն

Շատ կազմակերպություններում, որոնք լիովին անցել են աշխատանքի կազմակերպման հեռավար ձևաչափի, ներգրավման տեղանքով պայմանավորված սահմանափակումները դարձել են երկրորդական։ Եթե մենք հանդիպում ենք միայն Zoom-ով, այդքան էլ էական չէ, թե որտեղ ենք գտնվում։ Արդյունքում, 2021 թվականին ականատես եղանք նրան, որ զգալիորեն աճեց մասնագետների ներգրավումը ԱՄՆ տեխնոլոգիական հաբերի սահմաններից դուրս։  Անգամ այդ պարագայում՝ շատ ընկերություններ շարունակեցին թերահավատորեն մոտենալ միջազգային ներգրավման հարցին։  

Այսօր ամբողջ աշխարհում առկա է բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բազմություն՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև նույն ժամանակային գոտիներում գտնվող անձանց։ Տիգրանը հավատ է տածում, որ 2022 թվականին տաղանդների ներգրավման մասնագետները կսկսեն օգտվել այս փաստի առավելություններից։ Չեզոքացնելով պետական սահմանների դերը տաղանդների որոնման գործում՝ նրանք կբացահայտեն հրաշալի թեկնածուների այնտեղ, որտեղ ի սկզբանե չեն դիտարկել։

  • Տաղանդների ներգրավման  մասնագետների դիրքերը կամրապնդվեն

2021 թվականի հունիսին LinkedIn-ում թափուր հաստիքների հայտարարությունների մեջ գերակշռում էր ոչ թե ծրագրավորողների, այլ տաղանդների ներգրավվման մասնագետների պահանջարկը։ Զարմանալի չէ, որ մարդկային ռեսուրսների մասնագետների այժմ առավել դժվար է գտնել՝ հաշվի առնելով մեր լսած պատմություններն այն մասին, թե ինչպես էին կազմակերպությունները 2020 թվականին զանգվածաբար աշխատանքից ազատում HR թիմերը։ Դժվար է առաջարկել մի պաշտոն, որը խնդրահարույց իրավիճակում ազատման ցուցակի առաջին հորիզոնականում է լինելու։ Հատկապես դժվար է, քանի որ սովորաբար այս աշխատանքի արդյունավետությունը չափվում է ոչ թե ընդունված աշխատակիցների որակով, այլ համալրված հաստիքների քանակով։ 

Տեսնելով հեռանկարը, տեխնոլոգիական կազմակերպություններին, գուցե, անհրաժեշտ է դադար առնել և վերանայել իրենց ծրագրերը՝ կապված մասնագետների ներգրավվման թիմերի պահպանման և ուժեղացման հետ։ Եթե կազմակերպությունները գիտակցաբար որոշեն մարդկային ռեսուրսների հավաքագրումը դարձնել կայուն և կանխատեսելի դերակատարում, կառուցեն վստահելի համակարգեր և աշխատանքային գործընթաց՝ առանցքային թիմի շուրջ, նրանց նման դիրքավորումն առավել հավանական կդարձնի որակյալ մասնագետների գրավումն ու պահպանումը։ 

  • Կազմակերպությունները կֆինանսավորեն տաղանդների ներգրավվման մասնագետների բութքեմփեր

2022-ին, կապված աշխատաշուկայի երկու ափերում կատարվող սրընթաց փոփոխությունների հետ, կենսական է դառնում ընկերությունների դերը ապագա տաղանդների ներգրավվման մասնագետներին կրթելու գործում։ Տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների արագությունը արդեն գերազանցում է մեր ներկայիս կրթական համակարգի զարգացման տեմպերը, և տեխնոլոգիական ոլորտում ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ինժեներական ոլորտի մասնագետները ստիպված են անհրաժեշտ հմտություններ սովորել հենց աշխատանքի ընթացքում։

Ինժեներական ոլորտում կազմակերպությունները նպաստել են այս հարցի լուծմանը՝ բութքեմփեր և համալսարանական ծրագրեր ֆինանսավորելով։ Սակայն չեն ներդրվել անգամ դրան հավասար ջանքեր տաղանդների ներգրավվման ոլորտի նոր մասնագետներին կրթելու գործում։ Եթե բիզնեսները գիտակցեն իրենց մարդկային ռեսուրսների ներգրավվման թիմերում բարձրորակ կիրառական գիտելիքի առկայության արժեքը,  հաջորդ տարի ի հայտ կգան մի շարք բութքեմփեր, դասընթացներ, որակավորումներ և անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման տեխնիկական հմտություններին վերաբերող համալսարանական մասնագիտացումներ։  

  • Թեկնածուներն են առաջնորդելու փոփոխությունը աշխատանքի ընդուման գործընթացներում

Տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների հարցը մոտակա ժամանակներում թատերաբեմը չի լքի։ Երբ շուկան նման խորությամբ կախված  է լինում թեկնածուներից, հավանական է թվում, որ աշխատանքի ընդունման գործընթացներում առավել առաջնային և կենտրոնական դեր է տրվելու հենց նրանց համար բարենպաստ պայմանների, դրական փորձառության  ստեղծմանը։ Երբ թեկնածուներն ունեն հարցազրույցի մասնակցելու բազմաթիվ տարբերակներ, նրանք շատ արագ կմերժեն այն կազմակերպություններին, որոնք չեն հարգում իրենց ժամանակն ու ջանքերը։ Մենք արդեն տեսնում ենք կազմակերպություններ, որոնք փնտրում են տարաբնույթ գործիքներ և ռազմավարություններ՝ հարցազրույցի գործընթացը բարելավելու և իրենց տաղանդների ներգրավվման մասնագետներին հավելյալ ազատություն տալու համար, որպեսզի վերջիններս կենտրոնանան թեկնածուների հետ անձնական կապեր կառուցելու վրա։

Այս տարի տեխնոլոգիական ոլորտում մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացը չափազանց շարժուն և հարափոփոխ է լինելու. այս չորս հավանական սցենարներն ընդամենը հատվածներն են այն հնարավոր զարգացումների, որ կարող ենք տեսնել։ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. այն կազմակերպությունները, որոնք կշարունակեն անտեսել աշխատանքի ընդունման նոր համակարգի իրողությունները 2022 թվականին, շուտով անկարող կլինեն մրցել նրանց հետ, ովքեր այդ փոփոխություններին պատրաստ են։ 

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: 

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին

 

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026