Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեխնիկական մասնագետների ներգրավման 4 կարևոր կանխատեսում ըստ Forbes ամսագրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հեղինակավոր Forbes ամսագրում լույս է տեսել հայկական CodeSignal ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի  հոդվածը՝ տեխնիկական մասնագետների ներգրավման 4 հիմնական միտումների վերաբերյալ, որոնք արդիական են լինելու 2022 թվականին։ 

Նախորդ տարվա ընթացքում, որպես 2020 թվականի անկայունության բնական արդյունք, աշխատանքի ընդունման ոլորտը շրջադարձային փոփոխությունների ենթարկվեց։ Թեև տեխնոլոգիական կազմակերպությունները առավել պատրաստ էին մուտք գործելու հեռահար աշխատանքի աշխարհ, «Great Resignation» որակված շրջանը նրանց ևս ուժգին հարված հասցրեց։ Տվյալները փաստում են, որ 2021 թվականին տեխնոլոգիական ոլորտում  գրանցվել է մասնագետների կողմից գործատուի հետ պայմանագրերի միակողմանի դադարեցման թվի ամենամեծ աճը՝ բոլոր մյուս ոլորտների համեմատ։  Փորձառու մասնագետների բարձր պահանջարկով պայմանավորված՝ բիզնեսները, չունենալով աշխատանքի ընդունման արդյունավետ ռազմավարություններ, կանգնեցին որակյալ ինժեներական թիմերի ձևավորման և պահպանման խնդիրների առաջ։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացում է ունենալու տեխնիկական մասնագետների ներգրավումը  2022 թվականին՝ նոր միջավայրի պահանջներին համապատասխան։ Ահա չորս կանխատեսում, որոնք հիմնված են CodeSignal ընկերության հիմնադիր Տիգրան Սլոյանի ձեռք բերած հարուստ փորձի վրա։ Այս միտումներից պետք է տեղյակ լինեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտի բիզնես առաջնորդները, որպեսզի կարողանան դիմակայել լավագույն կադրերի ներգրավման մրցավազքի մարտահրավերներին։

  • Կգրանցվի միջազգային կադրերի ներգրավման պայթյուն

Շատ կազմակերպություններում, որոնք լիովին անցել են աշխատանքի կազմակերպման հեռավար ձևաչափի, ներգրավման տեղանքով պայմանավորված սահմանափակումները դարձել են երկրորդական։ Եթե մենք հանդիպում ենք միայն Zoom-ով, այդքան էլ էական չէ, թե որտեղ ենք գտնվում։ Արդյունքում, 2021 թվականին ականատես եղանք նրան, որ զգալիորեն աճեց մասնագետների ներգրավումը ԱՄՆ տեխնոլոգիական հաբերի սահմաններից դուրս։  Անգամ այդ պարագայում՝ շատ ընկերություններ շարունակեցին թերահավատորեն մոտենալ միջազգային ներգրավման հարցին։  

Այսօր ամբողջ աշխարհում առկա է բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բազմություն՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև նույն ժամանակային գոտիներում գտնվող անձանց։ Տիգրանը հավատ է տածում, որ 2022 թվականին տաղանդների ներգրավման մասնագետները կսկսեն օգտվել այս փաստի առավելություններից։ Չեզոքացնելով պետական սահմանների դերը տաղանդների որոնման գործում՝ նրանք կբացահայտեն հրաշալի թեկնածուների այնտեղ, որտեղ ի սկզբանե չեն դիտարկել։

  • Տաղանդների ներգրավման  մասնագետների դիրքերը կամրապնդվեն

2021 թվականի հունիսին LinkedIn-ում թափուր հաստիքների հայտարարությունների մեջ գերակշռում էր ոչ թե ծրագրավորողների, այլ տաղանդների ներգրավվման մասնագետների պահանջարկը։ Զարմանալի չէ, որ մարդկային ռեսուրսների մասնագետների այժմ առավել դժվար է գտնել՝ հաշվի առնելով մեր լսած պատմություններն այն մասին, թե ինչպես էին կազմակերպությունները 2020 թվականին զանգվածաբար աշխատանքից ազատում HR թիմերը։ Դժվար է առաջարկել մի պաշտոն, որը խնդրահարույց իրավիճակում ազատման ցուցակի առաջին հորիզոնականում է լինելու։ Հատկապես դժվար է, քանի որ սովորաբար այս աշխատանքի արդյունավետությունը չափվում է ոչ թե ընդունված աշխատակիցների որակով, այլ համալրված հաստիքների քանակով։ 

Տեսնելով հեռանկարը, տեխնոլոգիական կազմակերպություններին, գուցե, անհրաժեշտ է դադար առնել և վերանայել իրենց ծրագրերը՝ կապված մասնագետների ներգրավվման թիմերի պահպանման և ուժեղացման հետ։ Եթե կազմակերպությունները գիտակցաբար որոշեն մարդկային ռեսուրսների հավաքագրումը դարձնել կայուն և կանխատեսելի դերակատարում, կառուցեն վստահելի համակարգեր և աշխատանքային գործընթաց՝ առանցքային թիմի շուրջ, նրանց նման դիրքավորումն առավել հավանական կդարձնի որակյալ մասնագետների գրավումն ու պահպանումը։ 

  • Կազմակերպությունները կֆինանսավորեն տաղանդների ներգրավվման մասնագետների բութքեմփեր

2022-ին, կապված աշխատաշուկայի երկու ափերում կատարվող սրընթաց փոփոխությունների հետ, կենսական է դառնում ընկերությունների դերը ապագա տաղանդների ներգրավվման մասնագետներին կրթելու գործում։ Տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների արագությունը արդեն գերազանցում է մեր ներկայիս կրթական համակարգի զարգացման տեմպերը, և տեխնոլոգիական ոլորտում ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ինժեներական ոլորտի մասնագետները ստիպված են անհրաժեշտ հմտություններ սովորել հենց աշխատանքի ընթացքում։

Ինժեներական ոլորտում կազմակերպությունները նպաստել են այս հարցի լուծմանը՝ բութքեմփեր և համալսարանական ծրագրեր ֆինանսավորելով։ Սակայն չեն ներդրվել անգամ դրան հավասար ջանքեր տաղանդների ներգրավվման ոլորտի նոր մասնագետներին կրթելու գործում։ Եթե բիզնեսները գիտակցեն իրենց մարդկային ռեսուրսների ներգրավվման թիմերում բարձրորակ կիրառական գիտելիքի առկայության արժեքը,  հաջորդ տարի ի հայտ կգան մի շարք բութքեմփեր, դասընթացներ, որակավորումներ և անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման տեխնիկական հմտություններին վերաբերող համալսարանական մասնագիտացումներ։  

  • Թեկնածուներն են առաջնորդելու փոփոխությունը աշխատանքի ընդուման գործընթացներում

Տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների հարցը մոտակա ժամանակներում թատերաբեմը չի լքի։ Երբ շուկան նման խորությամբ կախված  է լինում թեկնածուներից, հավանական է թվում, որ աշխատանքի ընդունման գործընթացներում առավել առաջնային և կենտրոնական դեր է տրվելու հենց նրանց համար բարենպաստ պայմանների, դրական փորձառության  ստեղծմանը։ Երբ թեկնածուներն ունեն հարցազրույցի մասնակցելու բազմաթիվ տարբերակներ, նրանք շատ արագ կմերժեն այն կազմակերպություններին, որոնք չեն հարգում իրենց ժամանակն ու ջանքերը։ Մենք արդեն տեսնում ենք կազմակերպություններ, որոնք փնտրում են տարաբնույթ գործիքներ և ռազմավարություններ՝ հարցազրույցի գործընթացը բարելավելու և իրենց տաղանդների ներգրավվման մասնագետներին հավելյալ ազատություն տալու համար, որպեսզի վերջիններս կենտրոնանան թեկնածուների հետ անձնական կապեր կառուցելու վրա։

Այս տարի տեխնոլոգիական ոլորտում մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացը չափազանց շարժուն և հարափոփոխ է լինելու. այս չորս հավանական սցենարներն ընդամենը հատվածներն են այն հնարավոր զարգացումների, որ կարող ենք տեսնել։ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. այն կազմակերպությունները, որոնք կշարունակեն անտեսել աշխատանքի ընդունման նոր համակարգի իրողությունները 2022 թվականին, շուտով անկարող կլինեն մրցել նրանց հետ, ովքեր այդ փոփոխություններին պատրաստ են։ 

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: 

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին

 

ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողները