Երկու զոհ և յոթ վիրավոր․ նոր մանրամասներ գիշերվա հրետակոծությունից
МЕЖДУНАРОДНОЕՄանրամասներ են հաղորդվում Կիևի գիշերային հրետակոծության հետևանքների մասին. ըստ տեղական մարմինների, արկերը հարվածել են բարձրահարկ շենքին և «Անտոնով» գործարանին։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։ «Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
Այսօր առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնել էին նոր պայթյունների մասին՝ Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։
Ուկրաինայում, ըստ երկրի գլխավոր դատախազության, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 90 երեխա է մահացել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի մեծ մասը եղել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Չեռնիգովի, Սումիի, Խերսոնի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերում։
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



