Երկու զոհ և յոթ վիրավոր․ նոր մանրամասներ գիշերվա հրետակոծությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանրամասներ են հաղորդվում Կիևի գիշերային հրետակոծության հետևանքների մասին. ըստ տեղական մարմինների, արկերը հարվածել են բարձրահարկ շենքին և «Անտոնով» գործարանին։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։ «Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
Այսօր առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնել էին նոր պայթյունների մասին՝ Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։
Ուկրաինայում, ըստ երկրի գլխավոր դատախազության, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 90 երեխա է մահացել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի մեծ մասը եղել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Չեռնիգովի, Սումիի, Խերսոնի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



