Լոռու մարզում բախվել են 07-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Արսեն Արոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 23-ամյա Արեն Մխիթարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



