Լոռու մարզում բախվել են 07-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր
SOCIETYԱյսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Արսեն Արոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 23-ամյա Արեն Մխիթարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



