Այս պահին ռմբակոծվում է Խրամորթը
ОБЩЕСТВОԱրցախի մեր հավաստի աղբյուրներից Hraparak.am-ին հայտնեցին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս պահին ռմբակոծության մեջ է։ Թշնամին ամբողջ գիշեր ականանետերով կրակել է գյուղի վրա։ Եթե մինչ այս կրակում էին Խրամորթի հարակից տարածքներին, ապա այժմ թիրախավորվել է ամբողջ գյուղը։ Գիշերը բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել գյուղից։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 10:35-ին, իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակված նռնականետից մեջքից վիրավորվել է 1971 թվականին ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Ականը պայթել է տան բակում.
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



