Այս պահին ռմբակոծվում է Խրամորթը
SOCIETYԱրցախի մեր հավաստի աղբյուրներից Hraparak.am-ին հայտնեցին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս պահին ռմբակոծության մեջ է։ Թշնամին ամբողջ գիշեր ականանետերով կրակել է գյուղի վրա։ Եթե մինչ այս կրակում էին Խրամորթի հարակից տարածքներին, ապա այժմ թիրախավորվել է ամբողջ գյուղը։ Գիշերը բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել գյուղից։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 10:35-ին, իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակված նռնականետից մեջքից վիրավորվել է 1971 թվականին ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Ականը պայթել է տան բակում.
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



