Երևանից Մոսկվա թռչող օդանավը երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
ОБЩЕСТВОԵրևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։ Այս մասին հայտնում է «KP-Samara»-ն՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ավելի ուշ պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել են ծնողները։
Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան զննելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



