Երևանից Մոսկվա թռչող օդանավը երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
SOCIETYԵրևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։ Այս մասին հայտնում է «KP-Samara»-ն՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ավելի ուշ պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել են ծնողները։
Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան զննելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



