Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարական է տվել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է անցում կատարել զինված ուժերի թուրքական մոդելին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հասանովը «համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, հրամանատարական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման, սպառազինության եւ տեխնիկայի հնարավորությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ գիշերային եւ ցերեկային ժամերին իրական մարտական պայմաններին համապատասխան վարժանքներ անցկացնելու համար»։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ «նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականի համաձայն՝ Զաքիր Հասանովը հանձնարարել է արագացնել զինված ուժերի թուրքական մոդելի կիրառումն ադրբեջանական բանակում, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում»։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



