Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է անցում կատարել զինված ուժերի թուրքական մոդելին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հասանովը «համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, հրամանատարական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման, սպառազինության եւ տեխնիկայի հնարավորությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ գիշերային եւ ցերեկային ժամերին իրական մարտական պայմաններին համապատասխան վարժանքներ անցկացնելու համար»։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ «նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականի համաձայն՝ Զաքիր Հասանովը հանձնարարել է արագացնել զինված ուժերի թուրքական մոդելի կիրառումն ադրբեջանական բանակում, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում»։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



