Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է
СПОРТՄարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը: Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Տեղեկացնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



