Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է
ՍՊՈՐՏՄարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը: Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Տեղեկացնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



