Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։
Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոլդովա է տարհանվել 100 ադրբեջանցի։ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ադրբեջանի շուրջ 500 քաղաքացի մեկնել է Մոլդովա, ևս 190 մարդ մեկնել է Լեհաստան։ Ադրբեջանի քաղաքացիներին ժամանակավորապես ընդունելու պատրաստ երկրներին ավելացել են Հունգարիան և Ռումինիան։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



