Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։
Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոլդովա է տարհանվել 100 ադրբեջանցի։ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ադրբեջանի շուրջ 500 քաղաքացի մեկնել է Մոլդովա, ևս 190 մարդ մեկնել է Լեհաստան։ Ադրբեջանի քաղաքացիներին ժամանակավորապես ընդունելու պատրաստ երկրներին ավելացել են Հունգարիան և Ռումինիան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



