Պուտինը կոչով դիմել է ուկրաինացի զինվորականներին
ПОЛИТИКАՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներին և հորդորել նրանց իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է «Смотрим» պորտալով։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չպետք է թույլ տան նեոնացիստներին որպես «մարդկային վահան» օգտագործել զինվորականների երեխաներին, կանանց և ընտանիքի անդամներին։
«Իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի ձեզ հետ համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ՌԴ նախագահը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



