Պուտինը կոչով դիմել է ուկրաինացի զինվորականներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներին և հորդորել նրանց իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է «Смотрим» պորտալով։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չպետք է թույլ տան նեոնացիստներին որպես «մարդկային վահան» օգտագործել զինվորականների երեխաներին, կանանց և ընտանիքի անդամներին։
«Իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի ձեզ հետ համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ՌԴ նախագահը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



