Ստորագրահավաք է սկսվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
ПОЛИТИКА«Ազատագրական Շարժումը» հաղորդում է, որ 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: Չկա որեւէ քաղաքական, կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ազգային պետական շահից, իսկ ազգային շահերից բխում է օր առաջ ազատագրվելը այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



