Ստորագրահավաք է սկսվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
POLITICS«Ազատագրական Շարժումը» հաղորդում է, որ 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: Չկա որեւէ քաղաքական, կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ազգային պետական շահից, իսկ ազգային շահերից բխում է օր առաջ ազատագրվելը այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



