Հնդկաստանում 13 կին է մահացել հարսանեկան արարողության ժամանակ
ОБЩЕСТВОՀնդկաստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն ավարտվել է առնվազն 13 կանանց ու աղջիկների մահով, հայտնում է The Indian Express-ը։ Նրանք ջրհորի մեջ են ընկել։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգի Կուշինագար շրջանում։ Հալդիի արարողության մասնակիցները հավաքվել են ջրհորի մոտ, և նրանցից շատերը նստել են փոսը ծածկող փայտե ծածկույթի վրա։ Այն չի դիմացել ծանրությանը և փլվել է, իսկ կանայք ցած են ընկել։
Մինչ բժիշկների ժամանելը՝ 11 մարդ մահացել է, ևս երկու կին մահացել է վիրահատության ժամանակ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարվածն անվանել է «սրտաճմլիկ միջադեպ»։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



