Հնդկաստանում 13 կին է մահացել հարսանեկան արարողության ժամանակ
SOCIETYՀնդկաստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն ավարտվել է առնվազն 13 կանանց ու աղջիկների մահով, հայտնում է The Indian Express-ը։ Նրանք ջրհորի մեջ են ընկել։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգի Կուշինագար շրջանում։ Հալդիի արարողության մասնակիցները հավաքվել են ջրհորի մոտ, և նրանցից շատերը նստել են փոսը ծածկող փայտե ծածկույթի վրա։ Այն չի դիմացել ծանրությանը և փլվել է, իսկ կանայք ցած են ընկել։
Մինչ բժիշկների ժամանելը՝ 11 մարդ մահացել է, ևս երկու կին մահացել է վիրահատության ժամանակ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարվածն անվանել է «սրտաճմլիկ միջադեպ»։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



