Շիրակի մարզի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
ВИДЕОՓետրվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Անիի բաժինների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2121» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Սարատակ գյուղի 43-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



