Շիրակի մարզի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
ՎԻԴԵՈՓետրվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Անիի բաժինների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2121» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Սարատակ գյուղի 43-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



