Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և 13-ամյա տղայի ինքնությունը
ОБЩЕСТВОՀայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, որը տեղում մահացել է, տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արա Ռևազյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



