Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և 13-ամյա տղայի ինքնությունը
SOCIETYՀայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, որը տեղում մահացել է, տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արա Ռևազյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



