Լևոն Արոնյանը հաղթել է «Գրին Պրիի» կիսաեզրափակչում
СПОРТԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է Լեյնյեր Դոմինգեսին։
Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին, հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով Արոնյանը կարևոր քայլ կատարեց շարքի առաջին մրցաշարի եզրափակիչ. եզրափակիչ դուրս գալու համար նրան բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։
Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



