Լևոն Արոնյանը հաղթել է «Գրին Պրիի» կիսաեզրափակչում
ՍՊՈՐՏԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է Լեյնյեր Դոմինգեսին։
Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին, հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով Արոնյանը կարևոր քայլ կատարեց շարքի առաջին մրցաշարի եզրափակիչ. եզրափակիչ դուրս գալու համար նրան բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։
Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



