Երևանի Էրեբունի վարչական շրջանում այրվում է շենքի տանիք. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՓետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցում գտնվող կիսակառույց տան տանիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։38-ին։ Մասամբ այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



