Երևանի Էրեբունի վարչական շրջանում այրվում է շենքի տանիք. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
SOCIETYՓետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցում գտնվող կիսակառույց տան տանիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։38-ին։ Մասամբ այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



