Գալկինը ցույց է տվել ամրոցի շքեղ ինտերիերը
ЛАЙФՌուս հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը ցուցադրել է իր ամրոցի սենյակները՝ շքեղ ինտերիերով։ Արտիստը տեսանյութով կիսվել է Instagram-ի story-ներում։
Գալկինը որոշել է խոսել շրջագայության ընթացքում իր թռիչքների մասին և պատմություններ է տեսաձայնագրել մի սենյակից մյուսը քայլելիս: Կադրերում երևում է մուգ փայտով պատված պատեր և բաց գույնի բուխարի։ Սյուներն ու առաստաղը զարդարված են ծաղկային զարդանախշերով։ Պատուհանագոգերին պատկերված են ծաղիկներ և վիշապներ։
Ինչ վերաբերվում է կահույքին և դեկորին` սենյակներից մեկի կենտրոնում մուգ սեղան է դրված՝ մուգ կապույտ գործվածքով պաստառապատված աթոռներով։ Պատերին կարելի է տեսնել ոսկեզօծ շրջանակներով նկարներ։ Սենյակի մեկ այլ հատվածում կա սպիտակ սփռոցով պատված մեկ այլ սեղան, ինչպես նաև մոմակալ։

1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



