Գալկինը ցույց է տվել ամրոցի շքեղ ինտերիերը
ԼԱՅՖՌուս հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը ցուցադրել է իր ամրոցի սենյակները՝ շքեղ ինտերիերով։ Արտիստը տեսանյութով կիսվել է Instagram-ի story-ներում։
Գալկինը որոշել է խոսել շրջագայության ընթացքում իր թռիչքների մասին և պատմություններ է տեսաձայնագրել մի սենյակից մյուսը քայլելիս: Կադրերում երևում է մուգ փայտով պատված պատեր և բաց գույնի բուխարի։ Սյուներն ու առաստաղը զարդարված են ծաղկային զարդանախշերով։ Պատուհանագոգերին պատկերված են ծաղիկներ և վիշապներ։
Ինչ վերաբերվում է կահույքին և դեկորին` սենյակներից մեկի կենտրոնում մուգ սեղան է դրված՝ մուգ կապույտ գործվածքով պաստառապատված աթոռներով։ Պատերին կարելի է տեսնել ոսկեզօծ շրջանակներով նկարներ։ Սենյակի մեկ այլ հատվածում կա սպիտակ սփռոցով պատված մեկ այլ սեղան, ինչպես նաև մոմակալ։

1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



