Մահացել է Բերդաշեն համայնքի ղեկավարը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ 39 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը:
Մխիթար Սարգսյանը ծնվել է 1982թ.-ի նոյեմբերի 9-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
1990թ.-ին ընդունվել և 2000թ.-ին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը:
2000-2002թթ.-ին ծառայել է ՊԲ-ում, որպես ժամկետային զինծառայող:
2008թ.-ին ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը ևստացել «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտություն:
2014-2015թթ.-ին ծառայել է ՌԷՊ-ում, որպես պայմանագրային զինծառայող:
2015թ.-ին ընտրվել և 2019թ.-ին վերընտրվել է Բերդաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում:
Ամուսնացած չէր:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



