Մահացել է Բերդաշեն համայնքի ղեկավարը
SOCIETYԱրցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ 39 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը:
Մխիթար Սարգսյանը ծնվել է 1982թ.-ի նոյեմբերի 9-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
1990թ.-ին ընդունվել և 2000թ.-ին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը:
2000-2002թթ.-ին ծառայել է ՊԲ-ում, որպես ժամկետային զինծառայող:
2008թ.-ին ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը ևստացել «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտություն:
2014-2015թթ.-ին ծառայել է ՌԷՊ-ում, որպես պայմանագրային զինծառայող:
2015թ.-ին ընտրվել և 2019թ.-ին վերընտրվել է Բերդաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում:
Ամուսնացած չէր:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



