Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՓԵՏՐՎԱՐԻ). Պայթյուն շուկայում, ահաբեկչություն Ձմեռային պալատում, հզոր երկրաշարժեր. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, Ֆինլանդիա՝ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

ՀԱՅԱՍՏԱՆ

1540 –ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։

1879– ծնվել է ճարտարագետ, գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Տրապեզունդյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապեզունդի գրավումը։

1921- Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:

1938 - ծնվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը։

1946 -Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին:

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։

1956- ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալ յանը։

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

1957– սկսել է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

1987-ԽՍՀՄ նախարարների խորհուրդը ընդունել է «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվներ ստեղծելու մասին» որոշումը։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

1999 –վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։

2003– Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2005- Տոլ յատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը:

2014- հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։

2019- գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ:

2020- ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք կասկածով։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 2 -Օկտավիան Օգոստոսը ստացել է «Հայրենիքի հայր» կոչումը։

62 -Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի բոլոր շինությունները վնասվել են։

1204 -Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։

1597 -ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել են 26 կաթոլիկներ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։

1778 -ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։

1782 -հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։

1783 -Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը, որոնք արդյունքում պատճառ են դարձել, տարբեր հաշվարկներով, 32000-ից 50000 մարդու մահվան։

1812 -ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։

1880– Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56-ը վիրավորվել են:

1887 -Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» առաջնախաղը։

1909 -բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է «բակելիտ». այն հանդիսանում է առաջին սինթետիկ ռեակտոպլաստը, որը չի փափկում բարձր ջերմաստիճանից։

1913 -հույն օդաչուներ Միխայիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսը իրականացրել են աշխարհում առաջին ռազմա-ծովային ավիացիայի մարտական թռիչքը։

1919 – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը:

1924- ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։

1924 - տեղի է ունեցել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1928 - արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։

1939 -Իսպանիայի 68-րդ նախագահ է դարձել Ֆրանցիսկո Ֆրանկոն։

1943-բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դի Ամպեցցո, Իտալիա)։

1971 -հայտնվել է NASDAQ ֆոնդային ինդեքսը։

1979-Այաթոլլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։

1985– ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

1994- Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։

2009- Սոմալիի ծովահենները, ստանալով 3,2 մլն դոլար փրկագին, ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026