Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՓԵՏՐՎԱՐԻ). Պայթյուն շուկայում, ահաբեկչություն Ձմեռային պալատում, հզոր երկրաշարժեր. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, Ֆինլանդիա՝ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

ՀԱՅԱՍՏԱՆ

1540 –ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։

1879– ծնվել է ճարտարագետ, գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Տրապեզունդյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապեզունդի գրավումը։

1921- Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:

1938 - ծնվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը։

1946 -Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին:

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։

1956- ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալ յանը։

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

1957– սկսել է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

1987-ԽՍՀՄ նախարարների խորհուրդը ընդունել է «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվներ ստեղծելու մասին» որոշումը։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

1999 –վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։

2003– Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2005- Տոլ յատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը:

2014- հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։

2019- գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ:

2020- ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք կասկածով։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 2 -Օկտավիան Օգոստոսը ստացել է «Հայրենիքի հայր» կոչումը։

62 -Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի բոլոր շինությունները վնասվել են։

1204 -Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։

1597 -ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել են 26 կաթոլիկներ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։

1778 -ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։

1782 -հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։

1783 -Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը, որոնք արդյունքում պատճառ են դարձել, տարբեր հաշվարկներով, 32000-ից 50000 մարդու մահվան։

1812 -ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։

1880– Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56-ը վիրավորվել են:

1887 -Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» առաջնախաղը։

1909 -բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է «բակելիտ». այն հանդիսանում է առաջին սինթետիկ ռեակտոպլաստը, որը չի փափկում բարձր ջերմաստիճանից։

1913 -հույն օդաչուներ Միխայիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսը իրականացրել են աշխարհում առաջին ռազմա-ծովային ավիացիայի մարտական թռիչքը։

1919 – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը:

1924- ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։

1924 - տեղի է ունեցել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1928 - արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։

1939 -Իսպանիայի 68-րդ նախագահ է դարձել Ֆրանցիսկո Ֆրանկոն։

1943-բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դի Ամպեցցո, Իտալիա)։

1971 -հայտնվել է NASDAQ ֆոնդային ինդեքսը։

1979-Այաթոլլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։

1985– ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

1994- Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։

2009- Սոմալիի ծովահենները, ստանալով 3,2 մլն դոլար փրկագին, ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն