Թուրքիայի և Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ «միգրանտներն այդպես էլ սահման չեն հասել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
2
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
При поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам
5
ВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнеса



