Թուրքիայի և Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ «միգրանտներն այդպես էլ սահման չեն հասել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



