Ադրբեջանցի կորած սպայի դին գտել են ՀՀ-ի հետ սահմանի մոտ գտնվող լեռներում
ОБЩЕСТВОԱրցախի լեռներում որոնողական աշխատանքների մասնակիցները Հայաստանի հետ սահմանի Ալ լճերի տարածքում հայտնաբերել են երկու օր առաջ մոլորված ադրբեջանցի սպայի դի։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի դին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանական բանակի չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, հունվարի 29-ին մոլորվել են Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով։
Նույն օրը հայտնաբերվել են երեք զինվորականներ, նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սպայի որոնողական աշխատանքները շարունակվել են։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



