Ադրբեջանցի կորած սպայի դին գտել են ՀՀ-ի հետ սահմանի մոտ գտնվող լեռներում
SOCIETYԱրցախի լեռներում որոնողական աշխատանքների մասնակիցները Հայաստանի հետ սահմանի Ալ լճերի տարածքում հայտնաբերել են երկու օր առաջ մոլորված ադրբեջանցի սպայի դի։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի դին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանական բանակի չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, հունվարի 29-ին մոլորվել են Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով։
Նույն օրը հայտնաբերվել են երեք զինվորականներ, նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սպայի որոնողական աշխատանքները շարունակվել են։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



