Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել
ОБЩЕСТВО«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները՝ մեկ վայրում»,- նշեց Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ կես մլն դոլար, առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։ Նա նշեց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրչի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



